Դասընթացներ
AI
Դասընթացը ներառում է ՝
ML-ի և Data Science-ի ուսումնասիրություն:
WEB
Դասընթացը ներառում է ՝ Frontend-ի և Backend-ի ուսումնասիրություն:
DevHack
Դասընթացը ներառում է ՝ White Hat Hacking-ի և DevOps-ի ուսումնասիրություն:
C++
Դասընթացը ներառում է ՝ Desktop Application-ի և Game Development-ի ուսումնասիրություն:
Graphic Design
Դասընթացը ներառում է Adobe Illustrator-ի և Adobe Photoshop-ի ուսումնասիրություն
Ակադեմիայի Առավելությունները
Լինելով համահունչ ժամանակակից տեխնոլոգիական միտումներին՝ Ակադեմիան ապահովում է մի շարք առավելություններ
ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ՝ ՄԵԿ ԱՄՍԱՎՃԱՐ
Picsart Academy-ի կողմից մշակված դասընթացները Ձեզ թույլ կտան միևնույն դասընթացի ընթացքում ձեռք բերել երկու մասնագիտացում։
12-ամսյա խորացված ուսուցում
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը սահմանված է 12 ամիս՝ ապահովելով խորացված գիտելիքներ տվյալ ոլորտում։
Strong Junior մասնագետներ
Իրական նախագծերի վրա հիմնված ուսուցման շնորհիվ դասընթացը պատրաստում է աշխատանքային շուկայի մարտահրավերներին պատրաստ մասնագետներ:
Դասավանդող փորձառու թիմ
Դասընթացների ղեկավարները ոլորտի առաջատար և փորձառու մասնագետներ են, ովքեր պարբերաբար հավաստագրում են անցնում Picsart-ում:
Կարիերայի աջակցում
Ուսանողները ստանում են աջակցություն CV կազմելու, հարցազրույցներին նախապատրաստվելու հարցում, ինչպես նաև ունեն գործընկեր կազմակերպություններում internship անցնելու հնարավորություն:
Որտեղ են աշխատում մեր ուսանողները
Վիդեո դասեր և ելույթներ
Մեր ամենասիրելի հարթակը, իհարկե, YouTube-յան ալիքն է, որտեղ կարող եք գտնել մեր նախորդ արդեն իսկ հաջողված դասընթացներից վիդեոդասեր, օգտակար խորհուրդներ, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմելու մեր ուսուցման ձևաչափի մասին: Այստեղ նաև կգտնեք սպասվող դասընթացների մասին պատմող ինֆորմատիվ և հետաքրքրաշարժ վիդեոհոլովակներ:
Հաճախ տրվող հարցեր
Picsart Academy-ի կրթական մոդելի շրջանակներում իրականացվող բոլոր դասընթացների ավարտին տրամադրվում են երկլեզու հավաստագրեր:
Մեր ծրագրերին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ։ Այն նախատեսված է և՛ սկսնակների, և՛ գիտելիքների որոշակի պաշար ունեցող դիմորդների համար։
Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացները նախատեսված են սկսնակների համար և սկսվում են հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ-ի մասին ընդհանուր պատկերացումը կարող է օգտակար լինել:
Ոչ, ծրագրում առաջարկվող երկու մասնագիտացումները կարող եք ընտրել միաժամանակ: Օրինակ, եթե ընտրել եք AI դասընթացը, դրա շրջանակներում կարող եք ընտրելառաջարկվող երկու մասնագիտացումները՝ ML և Data Science միաժամանակ` վճարելով մեկ ամսավճար: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընտրել եք միայն մեկը, մյուս դասընթացի վիդեոդասերին ևս կստանաք հասանելիություն:
Picsart Academy-ի դասընթացների մասնակցության համար սահմանված ցանկալի տարիքային շեմը 16-ն է։
Ակադեմիայում գտնվելու ընթացքում ուսանողներին տրամադրվում են համակարգիչներ, որոնք ուսանողները կարող են օգտագործել միայն Ակադեմիայի տարածքում գտնվելու ժամանակ։
Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնելուց հետո Դուք ստանում եք նամակ-հրավեր Ձեր էլ. հասցեին՝ մասնակցելու բանավոր ճանաչողական հարցազրույցին, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում, դառնում եք Ակադեմիայի ուսանող և մասնակցում դասերին: