AI Ամառային դպրոց

AI Ամառային դպրոց

AI Summer School-ի ընդունելությունը նորից բաց է՝ շատերիդ խնդրանքով։ Եթե նախորդ անգամ չհասցրեցիք միանալ, ահա ձեր երկրորդ հնարավորությունը։ Նոր խումբը սկսում է շատ շուտով։ Ընդամենը 1 ամսում երեխաները կբացահայտեն արհեստական բանականության և ծրագրավորման աշխարհը, կսովորեն աշխատել ամենաթրենդային AI գործիքներով ու փորձառու մենթորների օգնությամբ կստեղծեն իրենց սեփական նախագծերը։ Որպեսզի ուսումնական պրոցեսը լինի առավելագույնս արդյունավետ, այս անգամ դասընթացներն անցկացվելու են միանգամից 3 լեզվական խմբերով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Դուք ազատ եք ընտրելու այն տարբերակը, որով երեխային ավելի հեշտ կլինի սովորել։

Ընտրեք Ձեր դասընթացը

AI Ամառային դպրոց

AI-Native Product Engineering

DevOps Lvl Up

Մարքեթինգ

Junior

UX/UI

Web Development

Graphic Design

DevHack

C++

Vibe Coding

AI

Ինչու միանալ մեզ

Ուսուցում ոլորտի առաջատար մասնագետների կողմից

Ծրագրերի մշտապես թարմացում` շուկայի պահանջներին համապատասխան

Կարիերայի 
աջակցում

Դասընթացի ծրագիրը հաստատված է Picsart ընկերության կողմից

Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին

Տեսանյութեր և Դեմո դասեր

Մեր ամենասիրելի հարթակը YouTube-յան ալիքն է, որտեղ ձեզ սպասում են մեր արդեն իսկ հաջողված դասընթացներից վիդեոդասեր, օգտակար խորհուրդներ և առաջիկա ծրագրերի մասին հետաքրքիր տեսանյութեր։

Հաճախ տրվող հարցեր

Picsart Academy-ի կրթական մոդելի շրջանակներում իրականացվող բոլոր դասընթացների ավարտին տրամադրվում են հավաստագրեր։

Նախնական գիտելիք կամ փորձ չի պահանջվում: Մեր դասընթացները նախատեսված են սկսնակների համար և սկսվում են հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ-ի մասին ընդհանուր պատկերացումը կարող է օգտակար լինել։

Ոչ, ծրագրում առաջարկվող երկու մասնագիտացումները կարող եք ընտրել միաժամանակ: Օրինակ, եթե ընտրել եք AI դասընթացը, դրա շրջանակներում կարող եք ընտրել առաջարկվող երկու մասնագիտացումները՝ ML և Data Science միաժամանակ` վճարելով մեկ ամսավճար: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընտրել եք միայն մեկը, մյուս դասընթացի վիդեոդասերին ևս կստանաք հասանելիություն:

Ընդունելության համար տարիքային նվազագույն շեմը 16 տարեկանն է, բացառությամբ Junior դասընթացի, որի ընդունելությունը սկսվում է 12 տարեկանից։

Ոչ, երկու մասնագիտացում համատեղելու հնարավորությունը գործում է բացառապես ծրագրավորման դասընթացների համար։

Ակադեմիայում գտնվելու ընթացքում ուսանողներին տրամադրվում են համակարգիչներ, որոնք ուսանողները կարող են օգտագործել միայն Ակադեմիայի տարածքում գտնվելու ժամանակ։

Դիմորդները գրանցվելիս ընտրում են իրենց հարմար օր և ժամ և մասնակցում  ճանաչողական հարցազրույցի։ Քննություն նախատեսվում է միայն AI դասընթացի շրջանակներում՝ դպրոցական մաթեմատիկայի թեստի տեսքով։

Բաց մի թող ամենաթարմ նորությունները

Միացիր՝ որպեսզի ստանաս ոգեշնչող պատմություններ, օգտակար գաղափարներ և Ակադեմիայի կարևորագույն նորությունները անմիջապես էլեկտրոնային հասցեիդ