CODING BOOTCAMP

Coding Bootcamp-ը բազմաթիվ ուղղվածություններով ծրագրավորման ինտենսիվ պրակտիկայի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս կենտրոնանալ գործնական հմտությունների և իրական նախագծերի իրականացման վրա։

Coding bootcamp
Ինտենսիվ
7 ամիս
7 ամիս ինտենսիվ պրակտիկա

Ի՞նչ է Bootcamp-ը

7 ամիս, շաբաթական 6 օր, օրական 6 ժամ

Ակադեմիայի Coding Bootcamp-ը բացառիկ պրակտիկայի ծրագիր է։ Շաբաթական 6 օր, օրական 6 ժամ. 5+ նախագծերի իրականացում։ 7 ամիսները բաշխված են 7 տարբեր տևողության փուլերի, որոնց ընթացքում ինժեներները թաթախվում են մի շարք նախագծերում, ձեռք բերում գործնական հմտություններ, հղկում տեսական գիտելիքները և ակտիվ օգտագործում իրական աշխատանքային միջավայրում կիրառվող գործիքները։

  • Փուլ 1. Fundamentals (1 ամիս)
  • Փուլ 2. Combat Skills (3 շաբաթ)
  • Փուլ 3. First Encounter (1 շաբաթ)
  • Փուլ 4. Specialization (2 ամիս)
  • Փուլ 5. In-Depth Language Skills (1 ամիս)
  • Փուլ 6. In-Depth Specialization (1 ամիս)
  • Փուլ 7. The Hell Month (ամենատանջալից ամիսը 🔥)

Ի՞նչ արդյունք կտա Bootcamp-ին մասնակցելը

Bootcamp-ը հաջողությամբ ավարտելու արդյունքում շրջանավարտը պատրաստ է հաղթահարել ցանկացած տեխնիկական հարցազրույց (կրտսեր ծրագրավորողի մակարդակի, երբեմն՝ բարձր)։ Մասնակցելով Bootcamp-ին շրջանավարտը ձեռք կբերի նաև հարուստ փորձ և պորտֆոլիո, վերջիվերջո՝ իրականացնելով ավելին քան 5 ոչ պարզ նախագիծ, շրջանավարտը կտիրապետի թե՛ ընտրած ծրագրավորման լեզվի, թե՛ ընտրած մասնագիտացման նրբություններին՝ խորությամբ պատկերացնելով բոլոր բաղկացուցիչները, ինչպես նաև ձեռք բերելով անփոխարինելի հմտություններ նախագծերի իրականացման ընթացքում։

Կարևոր հմտություններից է նաև Soft հմտությունները, որոնք կձևավորվեն թիմային աշխատանքի, Ակադեմիայի ուրույն մշակույթի և կրթական ադմինիստրատիվ անձնակազմի հովանու ներքո։ Այս ամենն անփոխարինելի է մրցակցային դաշտում լավագույնս դրսևորվելու համար։

Ինչու՞ ընտրել Bootcamp

Bootcamp-ի մանրամասն նկարագրությունը

Մինչդեռ Atlas ծրագրի շրջանակներում դասերն ու հանդիպումներն ամեն օր են, տևում են մինչև 4 ժամ և կա ամսական միայն մեկ ազատ օր, Bootcamp-ում հանդիպումները շաբաթական 6 օր են, տևում են 6 ժամ, իսկ կիրակին տրվում է ազատ։ Bootcamp-ը ինտենսիվ պրակտիկայի ծրագիր է, որտեղ ուսանողները հաճախում են արդեն որոշակի գիտելիքներով և մասնակցում են տեսական և գործնական դասերին՝ զուգահեռ իրականացնելով 5 և ավել նախագծեր։ Bootcamp-ը ինտենսիվ և թիրախային ծրագիր է, որտեղ հիմունքային գիտելիքների վրա զարգացվում են մասնագիտական հմտություններ՝ ըստ ուսանողի նախընտրած ուղղվածության (Frontend Web ծրագրավորում, մեքենայական ուսուցում, Android հավելվածների ծրագրավորում և այլն)։

Bootcamp-ի արժեքը ամսական 105 000 դրամ է, սակայն պիլոտային ծրագիրը (հունվարի ընդունելությունը) մեկնարկում է զեղչված՝ 85 000 դրամ ամսական, արժեքով։

Bootcamp-ի խումբը 4-10 ուսանող ունի

Կոնկրետ ուղղվածության խմբի քանակը Bootcamp-ում չի գերազանցում 10 ուսանողը, որոշ դեպքերում խմբի քանակն ավելի քիչ է քան 5 ուսանողը։ Յուրաքանչյուր խմբի հետ աշխատում է առանձնացված տեխնիկական մասնագետ, ով ևս ստացել է Ակադեմիայի ամբողջական կրթությունը, ունի ոլորտում աշխատանքային փորձ կամ Ակադեմիայի աշխատակից է։

Bootcamp-ի խումբը բաղկացած է առնվազն 4 մասնակցից, առավելագույնը՝ 10։ Որևէ ուղղվածության Bootcamp մեկնարկվում է, եթե կա նախնական պահանջներին բավարարող առնվազն 4 ուսանող։ Եթե կոնկրետ ուղղվածության Bootcamp-ի դիմորդների և նախնական պահանջները ստուգող թեստ/քննությունը հաջողությամբ անցած ուսանողների քանակը գերազանցում է 10-ը, ապա ձևավորվում են մի քանի խմբեր։ Նպատակը խմբի քանակը փոքր պահելն է, որը հնարավորություն կտա առավելագույնս անհատական աշխատել ուսանողների հետ։

Ինչու՞ 7 ամիս

Bootcamp-ի տևողությունը 7 ամիս է և բաղկացած է 7 փուլերից։ Անկախ ընտրված ուղղվածությունից, բոլոր Bootcamp-երի առաջին երկու երեք փուլերը նույնն են.

  • Փուլ 1. Fundamentals, տևում է 4 շաբաթ։
  • Փուլ 2. Combat Skills, տևում է 3 շաբաթ։
  • Փուլ 3. First Encounter, տևում է մեկ շաբաթ

Առաջին երեք փուլերը բոլոր Bootcamp ուղղվածությունների ուսանողները անցնում են միասին։ Հանդիպումները կազմակերպվում են լսարաններում, իսկ գործնական առաջադրանքները՝ լսարաններում կամ ուսանողական աշխատանքային սրահում։ Առաջին փուլերի լեկցիաներին մասնակցությունը կազմակերպվում է մեծ խմբերով (մինչև 70 ուսանող)։ Գործնական հանդիպումները՝ փոքր խմբերով՝ տեխնիկական ղեկավարի վերահսկողության ներքո։ 4-րդ փուլից սկսած ուսանողներն առանձնանում են մինչև 10 մասնակցից բաղկացած խմբերի և կենտրոնանում ընտրված ուղղվածությանը։

  • Փուլ 4. Specialization։ Այս փուլը տևում է 8 շաբաթ և ամբողջությամբ նվիրված է ընտրված մասնագիտացմանը։
  • Փուլ 5. In-Depth Language Skills։ Այս փուլը տևում է 4 շաբաթ և ամբողջությամբ նվիրված է ընտրված մասնագիտացման հետ առնչվող ծրագրավորման լեզվի խորքային թեմաներին։
  • Փուլ 6. In-Depth Specialization։ Այս փուլը ևս տևում է 4 շաբաթ և դիտարկում է մասնագիտացման/ուղղվածությանը առնչվող խորացված թեմաներ։
  • Փուլ 7. The Hell Month։ Սա վերջին և ամենակարևոր փուլն է։ Այս փուլի ինտենսիվությունը գերազանցում է բոլոր փուլերին։

Մանրամասներ

Bootcamp-ի փուլերի մանրամասները

Փուլ 1. Fundamentals

Այս փուլը տևում է 4 շաբաթ և ինտենսիվ կերպով ծածկում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համակարգչային ճարտարապետությունը, ցածր մակարդակի ծրագրավորումը (C և ասեմբլեր), օպերացիոն համակարգեր և աշխատանքային հմտություններ Linux միջավայրում, ցանցային և բազմահոսք ծրագրավորման հիմունքներ։ Այս փուլը շատ կարևոր է, քանի որ բոլոր մասնագիտացումներ ու ուղղվածությունները շարունակվում են հենց այս հիմունքների վրա։ Այս փուլը մեծամասամբ բաղկացած է տեսական դասերից և փոքր նախագծերից, որոնք ամրապնդում են անցած նյութը։ Լեկցիաները կարող են տևել 3-4 ժամ, իսկ օրվա մնացած ժամանակը հատկացվում է գործնական ամրապնդմանը՝ փոքր նախագծերի վրա աշխատելով։

Փուլ 2. Combat Skills

Տևում է 3 շաբաթ և կենտրոնանում է անհրաժեշտ բազային գործնական հմտությունների վրա՝ զուգահեռ ամրապնդելով բարձր մակարդակի ծրագրավորման լեզվի բազային հմտությունները։ Վերջինս կախված է ընտրված ուղղվածությունից, օրինակ՝ ընտրելով iOS App Development, այս փուլում բոլոր գործնական առաջադրանքները կատարվում են Swift լեզվով։ Որոշ առաջադրանքներ կարող են ներառել բարձր մակարդակի լեզվով գրված կոդի թարգմանություն դեպի ցածր մակարդակ։

Կազմակերպվող դասերը շոշափում են fast typing, Ակադեմիական SpecOps մարզումներ (խնդիրների լուծումներ սեղմ ժամանակում, մրցույթներ), coding style-ի կանոններ, բազային մաթեմատիկայի կիրառությունը ծրագրավորման խնդիրներ լուծելիս, ալգորիթմական խնդիրներ (մասնավորապես՝ LeetCode), Git, Build Automation, Software Testing Essentials։

Փուլ 3. First Encounter

Տևում է մեկ շաբաթ և ուսանողները ստանում են մեկ մեծ նախագիծ, որը ստիպված են իրականացնել ամբողջությամբ ինքնուրույն։ Այս մեկ շաբաթվա ընթացքում ուսանողներին չի տրվում որևէ աջակցություն, չեն անցկացվում դասեր, չեն կազմակերպվում հուշումներ կամ code review։ Նպատակը առաջին բախումը մեծ նախագծին կազմակերպելն է, որից հետո հաջորդող փուլերի ընթացքում արդեն դասավանդվելու և/կամ գործնական դասերի միջոցով քննարկվելու են բոլոր դետալները։ Նախագիծը հաջողությամբ չավարտելը խնդիրներ չի առաջացնում։ Bootcamp-ի այս փուլի հիմնական նպատակը հենց դա է, ինչի արդյունքում ուսանողները կբախվեն բարդությունների և կունենան մի շարք հարցեր, որոնց պատասխանները կտրվեն հաջորդ փուլերին։

Փուլ 4. Specialization

Այս փուլը տևում է 8 շաբաթ և ամբողջությամբ նվիրված է ընտրված մասնագիտացմանը։ Օրինակ՝ ընտրելով Frontend Web Development, այս փուլի ընթացքում դիտարկվում են համապատասխան լեզուները, տեխնոլոգիաները, ֆրեյվորկները, որոնք կիրառվում են Frontend վեբ ծրագրավորման ենթաոլորտում։ Կարևոր է հիշել, որ նախնական տեղեկացվածությունը ոչ միայն ողջունելի է, այլև պարտադիր։ Bootcamp-ը նախատեսված չէ բացարձակ սկսնակների համար, իսկ առաջին 2 փուլերը չհաղթահարելու դեպքում ուսանողը չի կարողանա մասնակցել այս փուլին։ Ամուր հիմունքային կրթությունը խիստ կարևոր է հետագա աճի և մասնագիտացման համար։ Այս փուլի բարձր մակարդակի բոլոր հասկացությունները նկարագրվում են նաև ցածր մակարդակի տեսանկյունից, ինչը հանգեցնում է թեմայի խորը տիրապետմանը։ Կարևոր է նաև նշել, որ այս փուլի ընթացքում խումբը ավարտում է 2-3 միջին բարդության նախագիծ։ Սովորաբար յուրաքանչյուր նոր յուրացրած թեման ամբողջությամբ ամրապնդվում է նախագծի վրա անմիջական կիրառությամբ, իսկ ամբողջ ընթացակարգը վերահսկվում և աջակցվում է տեխնիկական ղեկավարի կողմից։

Փուլ 5. In-Depth Language Skills

Այս փուլը տևում է 4 շաբաթ և ամբողջությամբ նվիրված է ընտրված մասնագիտացման հետ առնչվող ծրագրավորման լեզվի խորքային թեմաներին։ Քանի որ Bootcamp-ը սկսնակների համար չէ, այն ընդհակառակը՝ հնարավորություն է տալիս խորացնել գիտելիքներն ու հմտությունները արդեն ծանոթ լեզվի շրջանակներում։ Երբեմն դիտարկվում են նաև հարակից լեզուներ ընտրված լեզվի հետ համեմատականների տանելու համար։ Նախորդ և այս փուլերը հիմք են դնում intern մակարդակի համար։ Այս փուլից հետո ուսանողները պատրաստ են դիմել աշխատանքի ըստ ազատ հաստիքների և ընդունվել որպես intern (փորձնակ), սակայն՝ նպատակահարմար է խուսափել բոլոր ռիսկերից և ավարտել Bootcamp-ն ամբողջությամբ։

Փուլ 6. In-Depth Specialization

Այս փուլը ևս տևում է 4 շաբաթ և դիտարկում է մասնագիտացման/ուղղվածությանը առնչվող խորացված թեմաներ, այդ թվում՝ նախագծման շաբլոններ և մոտեցումներ (Design Patterns), գործնական խնդիրներում լավագույն պրակտիկաների կիրառումը (best practices), ինչպես նաև լրացուցիչ համակարգեր, գրադարաններ կամ ֆրեյմվորկներ, որոնք կօգնեն խորացնել ընտրված մասնագիտացման գիտելիքներն ու հմտությունները։ Այս և նախորդ փուլերի ընթացքում ուսանողներն աշխատում և ավարտում են 1-2 նախագիծ։ Նախագծերի իրականացումը գնում է բոլոր հանդիպումներին զուգահեռ, յուրաքանչյուր օր Bootcamp-ի ուսանողը հստակ գիտե, թե ինչ խնդիր վրա է աշխատելու։

Փուլ 7. The Hell Month

Սա վերջին և ամենակարևոր փուլն է։ Այս փուլի ինտենսիվությունը գերազանցում է բոլոր փուլերին։ Հաղթահարելով Hell Month-ը ուսանողը կարող է վստահ լինել, որ ամբողջովին պատրաստ է ապագա աշխատանքին։ Այս փուլի ընթացքում ուսանողները կրկնում են անցածը, ամբողջությամբ նախագծում և իրականացնում են ամբողջական պրոդուկտ, իսկ իրականացման ընթացքում անընդհատ մասնակցում զանազան մրցույթների ու մարզումների։ Սա միակ փուլն է, որի ընթացքում շաբաթական ազատ օր չի տրվում՝ ուսանողներ անցկացնում են Ակադեմիայում ամբողջ ամիսը՝ առնվազն 6 ժամ օրական, որոշ օրեր ավելի շատ։ Այս փուլի ընթացքում նաև կազմակերպվում են փորձնական հարցազրույցներ (mock interviews), որպեսզի ավարտելիս ուսանողները հմուտ և վարժ կարողանան մասնակցել տեխնիկական հարցազրույցներին։

Մասնագիտացումները

Bootcamp-ների մեծ տեսականի

Ուղղվածություններ և մասնագիտացումներ ըստ Ձեր ցանկության

Վերը նկարագրված փուլերը համապատասխանում են գրեթե բոլոր ուղղվածությունների Bootcamp-երին, մասնավորապես՝ ծրագրային ապահովման ստեղծմանն առնչվող Bootcamp-երին։ Կան նաև մի փոքր տարբերվող Bootcamp-եր, օրինակ՝ Math Bootcamp, որտեղ հիմնական շեշտադրումը հենց մաթեմատիկայի խորը ուսումնասիրությունն է՝ զանազան ոլորտներում կիրառությունների նախագծեր կատարելով։

Այս պահին կազմակերպվող Bootcamp-երի ուղղվածություններն են.

Android Bootcamp: Covers Android app development with Java/Kotlin. Topics include Android Studio, UI design, APIs, databases, and Google Play deployment.

iOS Bootcamp: Focuses on iOS app development using Swift. Includes Xcode, interface builder, Swift programming, Core Data, and App Store publishing.

Frontend Web Dev Bootcamp: Teaches HTML, CSS, JavaScript, and frameworks like React/Angular. Covers responsive design, APIs, and version control with Git.

Backend Web Dev Bootcamp (Node.js): Node.js-centric, including Express.js, databases (SQL/NoSQL), REST APIs, and integrating with frontend technologies.

Backend Web Dev Bootcamp (Spring): Java-based, covering Spring Framework, Spring Boot, JPA/Hibernate, microservices architecture, and Spring Security.

Backend Web Dev Bootcamp (Flask): Focuses on Python Flask for creating web applications. Topics include routing, templates, SQLAlchemy, and RESTful API development.

Product Management Bootcamp: Covers product lifecycle, market research, UX/UI principles, Agile methodologies, roadmap planning, and stakeholder management.

QA Bootcamp: Quality Assurance training including testing methodologies, test case development, automation tools (Selenium), and bug tracking systems.

DevOps Bootcamp: Teaches CI/CD pipelines, infrastructure as code, cloud services (AWS, Azure), containerization (Docker, Kubernetes), and monitoring tools.

Game Dev Bootcamp: Game development principles using Unity/Unreal Engine. Includes game physics, graphics, AI, and cross-platform game publishing.

Data Science Bootcamp: Covers statistics, Python, data visualization (Matplotlib, Seaborn), machine learning (scikit-learn), and big data tools (Spark, Hadoop).

Data Engineering Bootcamp: Focuses on big data ecosystems, ETL processes, data warehousing, NoSQL databases, and data pipeline tools like Apache Kafka.

AI Engineering Bootcamp: Artificial Intelligence concepts including neural networks, NLP, TensorFlow/PyTorch, and real-world AI application development.

ML Bootcamp: Machine Learning specific, covering algorithms, model training, data preprocessing, TensorFlow/Keras, and deployment of ML models.

Software Engineering Bootcamp: Comprehensive software engineering principles, design patterns, system design, version control, and best practices in coding.

Product Design Bootcamp: User experience and interface design, prototyping tools (Sketch, Figma), user research, and design thinking methodologies.

JavaScript Bootcamp: Deep dive into JavaScript including ES6+, Node.js, asynchronous programming, and popular frameworks/libraries (React, Vue).

Python Bootcamp: Python programming basics to advanced, including data structures, OOP, web frameworks (Django, Flask), and data science libraries.

Beast Bootcamp: An intensive, all-encompassing program covering multiple languages, full-stack development, algorithms, and software project management.

Java Bootcamp: Java programming fundamentals, OOP concepts, Java libraries/frameworks, and application development in Java.

C++ Bootcamp: C++ basics, advanced concepts, STL, multithreading, and application development focusing on performance and memory management.

System Programming Bootcamp: Low-level programming, operating system internals, network programming, and performance optimization.

Math Bootcamp: Mathematics fundamentals for programming, including algebra, calculus, discrete math, and statistics.

Flutter Bootcamp: Cross-platform mobile app development using Flutter & Dart. Covers UI/UX design, Firebase, state management, and native device features.

React Bootcamp: In-depth React.js training, including component-based architecture, hooks, state management (Redux), and modern front-end practices.

Ինչպե՞ս դիմել

Ինչպե՞ս միանալ որևէ ուղղվածության Bootcamp-ին

Դիմորդները հանձնում են թեստ և անցնում են բանավոր հարցազրույց։ Թեստը կազմվում է ըստ Bootcamp-ի ընտրված ուղղվածության։ Կարևոր է հիշել, որ Bootcamp-ը բացարձակ սկսնակների համար չէ և պահանջում է նախնական բազային գիտելիքներ։ Ցանկալի թեկնածուն պետք է ունենա ծրագրավորման որևէ լեզվի կիրառության բազային հմտություններ (փոփոխականներ, պայման, ցիկլ, ֆունկցիաներ), աբստրակտ պատկերացնի, թե ինչպես է աշխատում համակարգիչը, կարողանա տարբերակել CPU և հիշողություն բաղկացուցիչները, ունենա իրականացված մեկ և ավել պարզագույն ծրագրեր (օրինակ՝ հաշվիչ ծրագիր, Todo հավելված և նմանատիպ), կարողանա լուծել պարզ խնդիրներ, ինչպես օրինակ՝ ստուգել թվի պարզությունը, կարգավորել զանգվածն ըստ աճման, և այլն։

Բանավոր հարցազրույցին ստուգվում են դիմորդի ձգտումը, Ակադեմիայից տեղեկացվածությունը, դիմելու նպակատներն ու մոտիվացիան։ Ճշգրտվում է նաև դասերին օրական տրամադրվող ժամանակը, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի դիմորդը մեծ պատասխանատվությամբ մոտենա դասերին ու Ակադեմիային, լինի հարգալից և սիրալիր՝ Ակադեմիայի յուրահատուկ մշակույթը պահպանելու և կրելու նպատակով։