DevHack

Ծրագիրը հաստատված է Picsart-ի կողմից

DevHack դասընթաց DevOps և White Hat Hacking մասնագիտացումներով: Դասըթնացի ծրագիրը ներառում է՝

  • Fundamentals
  • Linux, Windows
  • Computer Network
  • Cloud Computing
  • Defensive Security
  • Offensive Security
  • White Hat Hacking
devops
Evocabank logo

Picsart Academy-ն և Evocabank-ը միասին առաջարկում են ուսման վճարի ապառիկ մարման հատուկ պայմաններ՝ իջեցված տոկոսադրույքով

Դասընթացը ներառում է ամենապահանջված ոլորտներից երկուսի՝ White Hat Hacking-ի և DevOps-ի ուսումնասիրություն: Այս ծրագրի շրջանակներում, Դուք հնարավորություն ունեք ընտրելու մասնագիտացումներից մեկը կամ երկուսը միաժամանակ: Դասընթացի ծրագրում ներառված է Computer Science առարկան, որից հետո անդրադարձ է կատարվում Linux-ի և համակարգչային ցանցերի խորացված ուսումնասիրությանը, այնուհետև՝ կիբերանվտանգության և Cloud Computing-ի հիմնարար սկզբունքներին:

Ծրագրում ներառված է մի շարք նախագծերի իրականացում, ինչի շնորհիվ, դասընթացը բարեհաջող ավարտելիս, Դուք կունենաք համապատասխան գիտելիքներ և փորձ` իրական աշխատանքային միջավայրի մարտահրավերներին պատրաստ լինելու համար, իսկ լավագույն 3 ուսանողներին հնարավորություն կտրվի ստանալ AWS վկայական։ Տեսական և գործնական դասերի շնորհիվ ամուր հիմք կստեղծեք ինչպես անվտանգության, այնպես էլ DevOps-ի ոլորտում՝ ուրվագծելով Ձեր հաջող կարիերան:

Դասընթացի 9 առավելություններ

Երկու մասնագիտացում՝ մեկ
ամսավճար:

Բոլոր կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս ուսանողներին ընտրել երկու մասնագիտացում մեկ վարձավճարով:

AWS, CEH հավաստագրում

Լավագույն երեք ուսանողները կստանան AWS և CEH հավաստագրեր ստանալու հնարավորություն:

Հաստատված ծրագիր

Դասընթացի ծրագիրը հաստատված է Picsart ընկերության կողմից:

Գործնական դասեր

Տեսական դասերն ուղեկցվում են գործնական հանդիպումներով:

Աշխատանք իրական
պրոյեկտների վրա

Թիմային և անհատական աշխատանքներ իրական աշխատանքային միջավայրում:

Հարցազրույցների
նախապատրաստում

Ուսանողներին տրվում են ցուցումներ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու համար:

Նկարահանվող դասեր

Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին:

Հագեցած աշխատանքային
տարածք

Հասանելիություն Ակադեմիայի աշխատանքային space-երին, համակարգիչներին, գրադարանին, այլ առարկաների վիդեոդասերին:

Workshop-եր Picsart-ում

Workshop-երի պարբերաբար կազմակերպում Picsart ընկերությունում։

12 ամիս՝
79,000 դրամ ամսական

Կամ ~47,500 դրամ ամսական (24 ամիս ապառիկ մարման դեպքում)

Շաբաթական 3-6 օր՝ օրական 2 ժամ

Դասընթացի համառոտ կառուցվածքը

Առաջին փուլ

Fundamentals

  • Համակարգչի կառուցվածքը
  • Օպերացիոն համակարգերի ներածություն
  • Ֆայլային համակարգեր և հիշողության կառավարումը Linux-ում
  • Տվյալների ներկայացումը ցածր մակարդակում
  • System Programming

Երկրորդ փուլ

Core Mastery

  • Ցանցեր
  • TCP/IP և OSI Model-ների ներածություն
  • Ցանցային շերտ և հասցեավորման սկզբունքներ
  • DNS և Transport dataLayer
  • Client-Server Architecture և Web Server-ներ
  • Անվտանգություն և VPN հիմունքներ
  • Load Balancing և Mail Server-ներ
  • Առաջադրանքների ավտոմատացում և Advanced Networking

Երրորդ փուլ

Specialties

White Hat Hacking


  • Cybersecurity-ի հիմունքներ
  • Penetration Testing-ի հիմունքներ
  • Cryptography և Data Security
  • Օպերացիոն համակարգի անվտանգություն
  • Ցանցի անվտանգություն և վերահսկում
  • Տեղեկատվական անվտանգության կառավարում
  • Ռիսկերի գնահատման տեխնիկա
  • Միջադեպերի կառավարման հիմունքներ
  • Միջադեպերի առաջադեմ կառավարում
  • Վերջնական վերանայում և Capstone նախագիծ

DevOps


  • DevOps ներածություն
  • Ansible և ավտոմատացում
  • Վիրտուալացում և կոնտեյներացում
  • Շարունակական ինտեգրում և շարունակական տեղակայում (CI/CD)
  • Cloud Computing
  • Infrastructure as Code (IAC)
  • Kubernetes և Container Orchestration
  • Մոնիտորինգ և շարունակական առաքում (Continuous Delivery)

Չորրորդ փուլ

DevOps


  • DevOps դասընթացի շրջանակներում ուսանողներն ունեն հիանալի հնարավորություն՝ այլ խմբերի ուսանողների հետ մասնակցել ավարտական մեծ նախագծի աշխատանքներին, ինչպես նաև դասընթացի շրջանակներում պատրաստվել AWS միջազգային սերտիֆիկացման քննությանը, իսկ լավագույն երկու ուսանողները կստանան բացառիկ հնարավորություն՝ քննությանը մասնակցել Ակադեմիայի ֆինանսավորմամբ:

White Hat Hacking


  • White Hat Hacking դասընթացի շրջանակներում ուսանողները կպատրաստվեն CEH միջազգային սերտիֆիկացման քննությանը, իսկ առաջին բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողը ևս կունենա բացառիկ հնարավորություն՝ սերտիֆիկացման քննությանը մասնակցել Ակադեմիայի ֆինանսավորմամբ:

Դասընթացի ավարտին ուսանողները
կստանան երկլեզու հավաստագրեր:

Դիմել հիմա

Հաճախ տրվող հարցեր

Եթե ցանկանում եմ սովորել և՛ DevOps, և՛ White Hat Hacking, կրկնակի՞ եմ վճարելու:

Ոչ, ծրագրում առաջարկվող երկու մասնագիտացումները կարող եք ընտրել միաժամանակ` վճարելով մեկ ամսավճար: Այնուամենայնիվ, եթե ընտրել եք միայն մեկը, ապա մյուս դասընթացի վիդեոդասերին ևս կստանաք հասանելիություն:

Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:

Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 79.000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:

Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ հասկացությունների հիմնական ըմբռնումը կարող է օգտակար լինել:

Գրանցվելուց հետո ի՞նչ փուլեր են սպասվում, արդյո՞ք պետք է մասնակցեմ ընդունելության քննության:

Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնելուց մի քանի օր հետո Դուք ստանում եք նամակ-հրավեր՝ մասնակցելու հարցազրույցի, որից հետո դառնում եք Ակադեմիայի ուսանող և մասնակցում դասերին:

Արդյո՞ք պետք է դասերին մասնակցեմ անձնական համակարգչով:

Անձնական համակարգիչ չունենալու դեպքում կարող եք օգտվել Ակադեմիայի համակարգիչներից:

Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:

Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը: