Դիմել հիմա

Graphic Design

Ծրագիրը հաստատված է Picsart-ի կողմից

Graphic Design in Practice դասընթացի ծրագիրը ներառում է՝

  • Adobe Illustrator
  • Adobe Photoshop
  • Գունատեսություն
  • Կոմպոզիցիա
  • Բրենդինգ
design
Evocabank logo

Picsart Academy-ն և Evocabank-ը միասին առաջարկում են ուսման վճարի ապառիկ մարման հատուկ պայմաններ՝ իջեցված տոկոսադրույքով

Graphic Design in Practice դասընթացի ընթացքում կծանոթանաք գրաֆիկ դիզայնի բազային գիտելիքներին, ինչպիսիք են` կոմպոզիցիա, գույն, գույնի տեսություն, տիպոգրաֆիա և այլ բազմաթիվ տեսական հասկացություններ: Դասընթացի բազում առավելություններից մեկն այն է, որ, բացի հարուստ տեսական գիտելիքներից, այն հագեցած է մի շարք գործնական հանդիպումներով:

Դուք կտիրապետեք Graphic Designer-ին անհրաժեշտ բոլոր գործիքներին, ինչպես նաև կհմտանաք այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Adobe Illustrator-ը և Adobe Photoshop-ը, ձեռք կբերեք բազային գիտելիքներ Adobe After Effects ծրագրից, որոնց միջոցով կզարգացնեք ձեր գործնական հմտությունները և ստեղծագործական միտքը: Ծրագրի ավարտին կունենաք բավականաչափ փորձնական գիտելիքներ և մի շարք իրականացրած նախագծեր, որոնցով կարող եք համալրել Ձեր պորտֆոլիոն:
design

Դասընթացի 9 առավելությունները

Հաստատված ծրագիր

Դասընթացի ծրագիրը հաստատված է Picsart ընկերության կողմից:

Հասանելիություն այլ
առարկաների վիդեոդասերին

Հարակից առարկաների լրացուցիչ հայերեն վիդեոդասերի տրամադրում:

Նկարահանվող դասեր

Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին:

Գործնական դասեր

Տեսական դասերն ուղեկցվում են գործնական հանդիպումներով:

Աշխատանք իրական
նախագծերի վրա

Թիմային և անհատական նախագծեր իրական աշխատանքային միջավայրում:

Հարցազրույցների
նախապատրաստում

Ուսանողներին տրվում են ցուցումներ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու համար:

Անհատապես ստուգվող
տնային առաջադրանքներ

Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից՝ համապատասխան feedback տրամադրելով:

Հագեցած աշխատանքային
տարածք

Հասանելիություն Ակադեմիայի աշխատանքային space-երին, համակարգիչներին, գրադարանին, այլ առարկաների վիդեոդասերին:

Workshop-եր Picsart-ում

Workshop-երի պարբերաբար կազմակերպում Picsart ընկերությունում։

4 ամիս՝
55,000 դրամ ամսական

Կամ ~11,000 դրամ ամսական (24 ամիս ապառիկ մարման դեպքում)

Դասընթացը անցկացվելու է Picsart ընկերությունում
Շաբաթական 2 օր՝ օրական 2 ժամ

Դասընթացի համառոտ կառուցվածքը

Առաջին փուլ

  • Graphic Design-ի ներածություն
  • Illustrator աշխատանքային գործիքի ներածություն
  • Stroke-ներ, Mask-եր, Shape Builder
  • Գույնը Graphic Design-ում
  • Աշխատանք նկարների հետ
  • 3D Object-ներ
  • Տիպոգրաֆիա
  • Գործնական աշխատանք

Երկրորդ փուլ

  • Photoshop աշխատանքային գործիքի ներածություն
  • Removal Tools
  • Smart Object-ներ
  • Quick Tools
  • Լույս և ստվեր
  • Vanishing Point
  • Liquify
  • Brush և Content-Aware
  • Filter Gallery
  • Smart Sharpen
  • After Effects աշխատանքային գործիքի ներածություն
  • Effect-ներ և Preset-ներ
  • Camera

Դասընթացի ավարտին ուսանողները
կստանան երկլեզու հավաստագրեր:

Դիմել հիմա

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:

Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 55,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ են որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:

Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ հասկացությունների հիմնական ըմբռնումը կարող է օգտակար լինել:

Գրանցվելուց հետո ի՞նչ փուլեր են սպասվում, արդյո՞ք պետք է մասնակցեմ ընդունելության քննության:

Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնելուց մի քանի օր հետո Դուք ստանում եք նամակ-հրավեր՝ մասնակցելու հարցազրույցի, որից հետո դառնում եք Ակադեմիայի ուսանող և մասնակցում դասերին:

Արդյո՞ք պետք է դասերին մասնակցեմ անձնական համակարգչով:

Անձնական համակարգիչ չունենալու դեպքում կարող եք օգտվել Ակադեմիայի համակարգիչներից:

Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:

Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը: