Where Students Enter and Heroes Leave

Picsart Academy-ն ներկայանում է բոլորովին նոր, վերափոխված, 12 ամիս տևողությամբ և ժամանակակից կրթական ծրագրերով, որտեղ հնարավորություն կունենաք սովորել երկու մասնագիտացում` մեկ դասընթացի շրջանակներում:

Դիմել Հիմա
Բացահայտի՛ր Ակադեմիան

Առավելություններ

Student icon

Երկու մասնագիտացում՝ մեկ ամսավճար:

Բոլոր դասընթացները հնարավորություն են տալիս ուսանողներին ընտրել երկու մասնագիտացում միևնույն դասընթացի շրջանակներում` վճարելով միայն մեկ ամսավճար:

Calendar icon

12-ամսյա խորացված ուսուցում

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը սահմանված է 12 ամիս՝ ապահովելով մաքսիմալ կարճ ժամանակահատված ծրագրերից յուրաքանչյուրում մասնագիտանալու համար:

Teacher icon

Դասավանդող փորձառու թիմ

Բոլոր դասընթացների ղեկավարները ոլորտի առաջատար, փորձառու մասնագետներ են, ովքեր պարբերաբար հավաստագրում են անցնում Picsart-ում:

strong icon

Strong Junior մասնագետներ

Իրական նախագծերի վրա հիմնված ուսուցման շնորհիվ դասընթացը պատրաստում է աշխատանքային շուկայի մարտահրավերներին պատրաստ մասնագետներ:

Help icon

Կարիերայի աջակցում

Ուսանողները ստանում են աջակցություն CV կազմելու, հարցազրույցներին նախապատրաստվելու հարցում, ինչպես նաև գործընկեր կազմակերպություններում internship անցնելու հնարավորություն:

coding bootcamp

AI

Machine Learning and Data Science

Դասընթացն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ՝ սկսած ծրագրավորման հիմունքներից մինչև մեր օրերում մեծ պահանջարկ ունեցող արհեստական բանականություն: Դուք կտիրապետեք Python ծրագրավորման լեզվին, ալգորիթմներին, բարձրագույն մաթեմատիկային, այնուհետև կմասնագիտանաք ավելի բարդ ոլորտներում, ինչպիսիք են Deep Learning-ը, NLP-ն, Computer Vision-ը, Gen AI-ը, Big Data Techniques-ը, Data Analyse-ը և ETL-ի կառուցումը:


Դասընթացը համատեղում է դասախոսությունները գործնական նախագծերի հետ՝ տալով մեծ փորձ և պորտֆոլիոն համալրելու հնարավորություն:

Web Development with JS

Backend and Frontend

Web Development (Frontend, Backend) դասընթացի շնորհիվ ձեռք կբերեք սկսնակից մինչև պրոֆեսիոնալ մակարդակի ծրագրավորողին անհրաժեշտ բոլոր տեսական և գործնական հմտությունները: Բացի JavaScript ծրագրավորման լեզվից, կուսումնասիրեք նաև իրական ինժեներ-ծրագրավորողին անհրաժեշտ մի շարք այլ առարկաներ՝ Computer Science, ցանցեր և այլն, որոնք կդարձնեն Ձեզ ավելի մրցունակ: Վերջին փուլում կմասնագիտանաք Frontend և/կամ Backend ուղղվածություններով՝ ուսումնասիրելով համապատասխանաբար React.js և/կամ Node.js։


Դասընթացը լի է գործնական նախագծերով, որոնցով կհամալրեք Ձեր պորտֆոլիոն և պատրաստ կլինեք իրական աշխատանքային մարտահրավերներին:

atlas
arrakis program

DevHack

DevOps, White Hacking

Դասընթացը ներառում է ամենապահանջված ոլորտներից երկուսի՝ White Hacking և DevOps-ի ուսումնասիրություն: Այս ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեք ընտրելու White Hacking, DevOps կամ երկուսը միաժամանակ:


Դասընթացի ծրագրում ներառված է Computer Science առարկան, որից հետո խորությամբ անդրադարձ է կատարվում Linux-ի և համակարգչային ցանցերի ուսումնասիրությանը, այնուհետև՝ կիբերանվտանգության և Cloud Computing-ի հիմնարար սկզբունքներին:

.Net(C#)

Backend and Game Development

Այս դասընթացի շրջանակներում, ստանալով հիմունքային կրթություն համակարգչային ճարտարապետությունից՝ անցում կկատարեք C#-ի՝ կենտրոնանալով երկու հիմնական մասնագիտացումների վրա՝ Backend Development և Game Development:


Backend-ի մշակում: Դուք կբացահայտեք, թե ինչպես ստեղծել անվտանգ և լայնածավալ վեբ հավելվածներ: Դասընթացը ձեզ կսովորեցնի backend-ի դիզայնի, API-ի ստեղծման, տվյալների բազայի կառավարման և ամպային ինտեգրման հիմնական սկզբունքները: Խաղերի մշակում: Դուք կհմտանաք խաղերի նախագծման և զարգացման մեջ՝ օգտագործելով C# և Unity: Կտիրապետեք խաղերի մեխանիկային և գրաֆիկական ծրագրավորմանը: Վերջում կկարողանաք ստեղծել խաղեր և կիրառել Ձեր գիտելիքները իրական աշխատանքային միջավայրում:

atlas
arrakis program

C++

Desktop Application և Game Development

C++ դասընթացը շրջանակներում, Դուք կստանաք հիմնային գիտեքլիներ և կմասնագիտանաք Desktop հավելվածների և/կամ խաղերի մշակման մեջ: Դասընթացը կենտրոնանում է երկու ոլորտների վրա՝ Desktop Application Development: Դուք կսովորեք, թե ինչպես ստեղծել հզոր և արդյունավետ desktop հավելվածներ: Դասընթացը կուղղորդի Ձեզ ծրագրային ապահովման նախագծման և համակարգի ինտեգրման հիմնական սկզբունքների միջոցով: Վերջում դուք պատրաստ կլինեք ստեղծել և զարգացնել desktop հավելվածներ:


Խաղի մշակում: Դուք կուսումնասիրեք խաղի դիզայնը և զարգացումը C++-ի միջոցով, կսովորեք խաղերի մեխանիկա և գրաֆիկական ծրագրավորում։ Վերջում կկարողանաք ստեղծել խաղեր և կիրառել Ձեր գիտելիքները իրական աշխատանքային միջավայրում:

describe the picture

Նվաճումներ և ձեռքբերումներ

Բազմաթիվ ձեռքբերումներն ու նվաճումները առանձնացնում են Picsart Academy-ն կրթական շուկայում։ Մենք, դիրքավորվելով որպես նոր սերնդի համալսարան, պարզ ենք, անկեղծ և թափանցիկ։

24+

Առարկաներ

1000+

ուսանող

describe the picture
Siemens Logo Picsart Logo AMD Logo EasyDMARC Logo FimeTech Logo Groksmith Logo
Siemens Logo Picsart Logo AMD Logo EasyDMARC Logo FimeTech Logo Groksmith Logo

Վիդեո դասեր և ելույթներ

Մեր ամենասիրելի հարթակը, իհարկե, YouTube-յան ալիքն է, որտեղ կարող եք գտնել մեր նախորդ արդեն իսկ հաջողված դասընթացներից վիդեոդասեր, օգտակար խորհուրդներ, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմելու մեր ուսուցման ձևաչափի մասին: Այստեղ նաև կգտնեք սպասվող դասընթացների մասին պատմող ինֆորմատիվ և հետաքրքրաշարժ վիդեոհոլովակներ:

Դիտել բոլորը
FOLLOW US

Ակադեմիան այլ հարթակներում

Հետևե՛ք և բաժանորդագրվե՛ք մեզ այլ հարթակներում

Հաճախակի տրվող հարցեր

Պիկսարտ Ակադեմիայի կրթական մոդելի շրջանակներում իրականացվող բոլոր դասընթացների ավարտին տրամադրվում են երկլեզու հավաստագրեր:
Մեր ծրագրերին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր նոր են ցանկանում մուտք գործել ՏՏ ոլորտ։ Այն նախատեսված է և ՛սկսնակների, և ՛գիտելիքների որոշակի պաշար ունեցող դիմորդների համար։
Ոչ, ծրագրում առաջարկվող երկու մասնագիտացումները կարող եք ընտրել միաժամանակ: Օրինակ, եթե ընտրել եք AI դասընթացը, առաջարկվող երկու մասնագիտացումները՝ ML և Data Science, կարող եք ընտրել միաժամանակ` վճարելով մեկ ամսավճար: Այնուամենայնիվ, եթե ընտրել եք միայն մեկը, ապա մյուս դասընթացի վիդեոդասերին ևս կստանաք հասանելիություն:
Պիկսարտ Ակադեմիայի դասընթացների մասնակցության համար սահմանված ցանկալի տարիքային շեմը 16-ն է։ Ավելի ցածր տարիքային շեմի դեպքում, կախված ուսանողի գիտելիքներից, հնարավոր են որոշ բացառություններ։
Ակադեմիայում գտնվելու ընթացքում ուսանողներին տրամադրվում են համակարգիչներ, որոնք հնարավոր է օգտագործել միայն Ակադեմիայի տարածքում։
Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնելուց մի քանի օր հետո Դուք ստանում եք նամակ-հրավեր՝ մասնակցելու բանավոր ճանաչողական հարցազրույցի, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում, դառնում եք Ակադեմիայի ուսանող և մասնակցում դասերին: