Web With JS (Frontend, Backend) դասընթացի շնորհիվ ձեռք կբերեք սկսնակից մինչև պրոֆեսիոնալ մակարդակի ծրագրավորողին անհրաժեշտ բոլոր տեսական և գործնական հմտությունները: Բացի JavaScript ծրագրավորման լեզվից, HTML/CSS-ի ուսումնասիրությունից, կտիրապետեք նաև իրական ինժեներ-ծրագրավորողին անհրաժեշտ մի շարք այլ առարկաներ՝ Computer Science, ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ, ցանցեր, ինչպես նաև JavaScript-ի և համապատասխան Engine-ների աշխատանքի նրբությունները ցածր մակարդակում՝ արդյունքում դառնալով ավելի մրցունակ մասնագետ:
Դասընթացը լի է գործնական նախագծերով, որոնցով կհամալրեք Ձեր պորտֆոլիոն և պատրաստ կլինեք իրական աշխատանքային մարտահրավերներին: Վերջին փուլում Frontend և Backend վեբ ծրագրավորման ուղղվածությունները հնարավոր է նաև համատեղել՝ կրթվելով որպես Full Stack ծրագրավորող։Web Development
Ծրագիրը հաստատված է Picsart-ի կողմից
Web Development դասընթաց, որտեղ բացի հիմունքներից դիտարկվում են Frontend (React.js) և/կամ Backend (Node.js) վեբ ծրագրավորման ողջ գործիքակազմը: Դասընթացի ծրագիրը ներառում է՝
- Fundamentals
- HTML/CSS
- Core JavaScript
- Algorithms & Data Structures
- Frontend
- Backend
Picsart Academy-ն և Evocabank-ը միասին առաջարկում են ուսման վճարի ապառիկ մարման հատուկ պայմաններ՝ իջեցված տոկոսադրույքով
Դասընթացի 9 առավելությունները
Երկու մասնագիտացում՝ մեկ
ամսավճար
Բոլոր կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս ուսանողներին ընտրել երկու մասնագիտացում մեկ վարձավճարով:
Հաստատված ծրագիր
Դասընթացի ծրագիրը հաստատված է Picsart ընկերության կողմից:
Նկարահանվող դասեր
Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին:
Գործնական դասեր
Տեսական դասերն ուղեկցվում են գործնական հանդիպումներով:
Աշխատանք իրական
նախագծերի վրա
Թիմային և անհատական նախագծեր իրական աշխատանքային միջավայրում:
Հարցազրույցների
նախապատրաստում
Ուսանողներին տրվում են ցուցումներ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու համար:
Անհատապես ստուգվող
տնային առաջադրանքներ
Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից՝ համապատասխան feedback տրամադրելով:
Հագեցած աշխատանքային
տարածք
Հասանելիություն Ակադեմիայի աշխատանքային space-երին, համակարգիչներին, գրադարանին, այլ առարկաների վիդեոդասերին:
Workshop-եր Picsart-ում
Workshop-երի պարբերաբար կազմակերպում Picsart ընկերությունում։
12 ամիս՝
69,000 դրամ ամսական
Կամ ~41,500 դրամ ամսական (24 ամիս ապառիկ մարման դեպքում)
Շաբաթական 3-6 օր՝ օրական 2 ժամ
Դասընթացի համառոտ կառուցվածքը
Առաջին փուլ
Fundamentals
- Համակարգչային ճարտարապետության հիմունքներ
- Օպերացիոն համակարգերի հիմունքներ
- System Programming
- C ծրագրավորման լեզվի ներածություն
- Ցանցեր
- HTML, CSS
Երկրորդ փուլ
Core Mastery
- JavaScript ծրագրավորման լեզվի ներածություն
- Փոփոխականներ և տվյալների տեսակներ
- Հիշողության կառավարում
- Հիմնական օպերատորներ և Control Statement-ներ
- Function Declaration-ներ և Expression-ներ
- Scope և Closures-ներ
- OOAD ներածություն և սկզբունքներ
- SOLID սկզբունքներ և Design Pattern-ներ
- Օբյեկտների ստեղծում և կառավարում
- Զանգվածի մեթոնդներ և իտերացիաներ
- Ֆունկցիոնալ ծրագրավորում
- Higher-Order ֆունկցիաներ և callback-եր
- Promise-ներ և Async/Await
- Prototype-եր և ժառանգում
- Պրոտոտիպային ժառանգում
- ES6 Class-եր և Module-ներ
- JavaScript Engine-ներ և Execution Context, Error Handling
- JavaScript Engine (V8) և Event Loop
- Execution Context և Call Stack
Երրորդ փուլ
Specialties
Frontend
- React.js-ի ներածություն
- Component-ներ, State և Props
- JSX Syntax
- Ընդլայնված Frontend ծրագրավորում
- Lifecycle Method-ներ և Hook-եր
- Context API և State Management
- Ստեղծել Single Page Application-ներ (SPA)
- React Router
- Կատարման օպտիմիզացում
- Code Splitting և Lazy Loading
- React App-երի օպտիմալացում
- SEO հիմունքներ
- Unit test-եր
- Ինտեգրման թեստավորում React Testing գրադարանի հետ
- TypeScript ներածություն և հիմունքներ
- TypeScript-ի ինտեգրում React-ի հետ
Backend
- Node.js-ի ներածություն
- Module-ներ և npm
- Protocol-ներ
- Express.js և REST API-ներ
- RESTful API սկզբունքներ
- HTTP Method-ներ
- Route Handling
- Middleware ֆունկցիաներ
- Error Handling
- Authentication և Authorization
- JWT և OAuth
- Տվյալների բազաների ներածություն:Կառուցվածքը ցածր մակարդակում
- Տվյալների բազաների տեսակները(SQL, NoSQL)
- CRUD գործողություններ SQL-ում և NoSQL-ում
- Տվյալների մոդելավորման տեխնիկա
- EJS-ի ինտեգրում Express.js-ի հետ
- Կոնտեյներացում, Docker ներածություն
- CI/CD Pipeline-ներ
Չորրորդ փուլ
Մեծ ավարտական նախագիծ մյուս խմբերի ուսանողների հետ
Դասընթացի ավարտին ուսանողները
կստանան երկլեզու հավաստագրեր:
Դիմել հիմա
Հաճախ տրվող հարցեր
Եթե ցանկանում եմ սովորել և՛ Frontend, և՛ Backend, կրկնակի՞ եմ վճարելու:
Ոչ, ծրագրում առաջարկվող երկու մասնագիտացումները կարող եք ընտրել միաժամանակ` վճարելով մեկ ամսավճար: Այնուամենայնիվ, եթե ընտրել եք միայն մեկը, ապա մյուս դասընթացի վիդեոդասերին ևս կստանաք հասանելիություն:
Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:
Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 69,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:
Արդյո՞ք ինձ անհրաժեշտ են որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:
Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ հասկացությունների հիմնական ըմբռնումը կարող է օգտակար լինել:
Գրանցվելուց հետո ի՞նչ փուլեր են սպասվում, արդյո՞ք պետք է մասնակցեմ ընդունելության քննության:
Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնելուց մի քանի օր հետո Դուք ստանում եք նամակ-հրավեր՝ մասնակցելու հարցազրույցի, որից հետո դառնում եք Ակադեմիայի ուսանող և մասնակցում դասերին:
Արդյո՞ք պետք է դասերին մասնակցեմ անձնական համակարգչով:
Անձնական համակարգիչ չունենալու դեպքում կարող եք օգտվել Ակադեմիայի համակարգիչներից:
Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:
Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը: