Քայլ դեպի ծրագրավորման ապագա։ Սովորեք, կիրառեք և ստեղծեք։
Vibe Coding-ը վեց բաժնից բաղկացած, 4-ամսյա ծրագիր է, որը կսովորեցնի ոչ տեխնիկական մասնագետներին օգտագործել AI-ը ծրագրավորման մեջ, թե ծրագրավորողներին ավելի լավ հասկանալու, թե սեփական գաղափարները կյանքի կոչելու, թե բազմաթիվ պրոցեսներ ավտոմատացնելու և աշխատանքը հեշտացնելու համար։ Դասընթացի ընթացքում դուք քայլ առ քայլ պրակտիկ գործիքների և օրինակների միջոցով կսովորեք, թե ինչպես աշխատել AI-ի հետ։ Դասընթացի ավարտին դուք կկարողանաք AI-ով ստեղծել հավելվածներ՝ CLI, վեբ, բջջային և Desktop միջավայրերում։ Այս դասընթացը նախատեսված է Project/Product Manager-ների, HR մասնագետների, մարքեթինգի մասնագետների, UI/UX Designer-ների, ստեղծագործ մարդկանց, ինչպես նաև IT ընկերություններում ոչ տեխնիկական աշխատանք կատարող անձանց համար։
Դասընթացի 6 առավելությունները
Նկարահանվող դասեր
Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին:
Գործնական դասեր
Տեսական դասերն ուղեկցվում են գործնական հանդիպումներով:
Աշխատանք իրական նախագծերի վրա
Թիմային և անհատական աշխատանքներ իրական աշխատանքային միջավայրում:
Հագեցած աշխատանքային տարածք
Հասանելիություն Ակադեմիայի աշխատանքային space-երին, համակարգիչներին, գրադարանին, այլ առարկաների վիդեոդասերին:
Հաստատված ծրագիր
Դասընթացի ծրագիրը հաստատված է Picsart ընկերության կողմից:
Սկսնակների համար
Զրոյից սկսելու հնարավորություն՝ առանց նախնական գիտելիքների։
Ամսավճար
65,000 դրամ ամսական
Կամ ~9,800 դրամ ամսական (24 ամիս ապառիկ մարման դեպքում) Շաբաթական 2 օր՝ օրական 2 ժամ
Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:
Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ հասկացությունների հիմնական ըմբռնումը կարող է օգտակար լինել:
Գրանցվելուց հետո ի՞նչ փուլեր են սպասվում, արդյո՞ք պետք է մասնակցեմ ընդունելության քննության:
Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնում եք կայքի «Դիմել հիմա» բաժնի միջոցով, ընտրում եք Ձեզ հարմար հարցազրույցի օրը և ժամը, որից հետո տվյալ ժամին մոտենում եք Ակադեմիա հարցազրույցի։
Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:
Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 65,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:
Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:
Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը:
Արդյո՞ք պետք է դասերին մասնակցեմ անձնական համակարգչով:
Անձնական համակարգիչ չունենալու դեպքում կարող եք օգտվել Ակադեմիայի համակարգիչներից:
Ի՞նչ կկարողանամ անել դասընթացի ավարտին։
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք ստեղծել ծրագրեր առանց ծրագրավորողների օգնության։