Դիմել հիմա

AI

Ծրագիրը հաստատված է Picsart-ի կողմից

AI դասընթաց՝ ML և Data Science ուղղվածություններով: Դասընթացի ծրագիրը ներառում է՝

  • Fundamentals
  • Python
  • Մաթեմատիկա AI-ի համար
  • Ml Algorithms & Problem Solving
  • Machine Learning
  • Data Science
ai
Evocabank logo

Picsart Academy-ն և Evocabank-ը միասին առաջարկում են ուսման վճարի ապառիկ մարման հատուկ պայմաններ՝ իջեցված տոկոսադրույքով

AI (ML, Data Science) խորացված դասընթացն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ՝ սկսած ծրագրավորման հիմունքներից մինչև մեր օրերում մեծ պահանջարկ ունեցող արհեստական բանականություն: Դուք կտիրապետեք Python ծրագրավորման լեզվին, ալգորիթմներին, բարձրագույն մաթեմատիկային, այնուհետև կմասնագիտանաք ավելի բարդ ոլորտներում, ինչպիսիք են Deep Learning-ը, NLP-ն, Computer Vision-ը և Gen AI-ը: Համատեղելով վիճակագրության և Computer Science-ի գիտելիքները՝ կմասնագիտանաք Data Science-ում, ինչի շնորհիվ կկարողանաք բացահայտել օրինաչափություններ և անել կանխատեսումներ՝ ի վերջո արդյունքներն օգտագործելով որոշումների կայացման մեջ:

Դասընթացը համատեղում է դասախոսությունները գործնական նախագծերի հետ՝ տալով մեծ փորձ և պորտֆոլիոն համալրելու հնարավորություն: Մանրամասն կազմված այս ծրագիրն ապահովում է արհեստական բանականությունը յուրացնելու և ոլորտում հաջող կարիերայի պատրաստվելու հստակ ուղի:

Դասընթացի 9 առավելությունները

Երկու մասնագիտացում՝ մեկ
ամսավճար

Բոլոր կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս ուսանողներին ընտրել երկու մասնագիտացում մեկ վարձավճարով:

Հաստատված ծրագիր

AI դասընթացի ծրագիրը հաստատված է Picsart ընկերության կողմից:

Նկարահանվող դասեր

Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին:

Գործնական դասեր

Տեսական դասերն ուղեկցվում են գործնական հանդիպումներով:

Աշխատանք իրական
նախագծերի վրա

Թիմային և անհատական նախագծեր իրական աշխատանքային միջավայրում:

Հարցազրույցների
նախապատրաստում

Ուսանողներին տրվում են ցուցումներ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու համար:

Անհատապես ստուգվող
տնային առաջադրանքներ

Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից՝ համապատասխան feedback տրամադրելով:

Հագեցած աշխատանքային
տարածք

Հասանելիություն Ակադեմիայի աշխատանքային space-երին, համակարգիչներին, գրադարանին, այլ առարկաների վիդեոդասերին:

Workshop-եր Picsart-ում

Workshop-երի պարբերաբար կազմակերպում Picsart ընկերությունում։

12 ամիս՝
79,000 դրամ ամսական

Կամ ~47,500 դրամ ամսական (24 ամիս ապառիկ մարման դեպքում)

Շաբաթական 3-6 օր՝ օրական 2 ժամ

Դասընթացի համառոտ կառուցվածքը

Առաջին փուլ

Fundamentals

  • AI-ի ներածություն
  • Computer Science-ի ներածություն
  • Python ծրագրավորման լեզվի հիմունքներ
  • Հանրահաշիվ AI-ի համար
  • Advanced Python ծրագրավորում AI-ի համար
  • Խնդիրների լուծում Python-ով

Երկրորդ փուլ

Core Mastery

  • SQL ներածություն Data Science-ի համար
  • Մեքենայական ուսուցման հիմունքներ
  • Հավանականությունների տեսություն
  • Ալգորիթմներ և խնդիրների լուծում (SVM, k-NN)
  • Deep Learning ներածություն (CNNs, RNNs)

Երրորդ փուլ

Specialties

Machine Learning


  • Ռեգրեսիան ML-ում
  • Օպտիմալացման տեխնիկա ML-ում
  • Classification ալգորիթմների ներածություն
  • Decision Tree-ներ և Ensemble Method-ներ
  • Computer Vision-ի հիմունքներ
  • Generative AI-ի ներածություն
  • Natural Language Processing (NLP)

Data Science


  • Data Science-ի գործիքներ և միջավայրեր
  • Data Wrangling և Cleaning
  • Exploratory Data Analysis-ներ (EDA-ներ)
  • Վիճակագրական ընդլայնված մեթոդներ
  • Machine Learning-ի ալգորիթմները Data Science-ի համար
  • Մեծ տվյալների տեխնոլոգիաներ և տվյալների ճարտարագիտություն
  • Data Science-ի մասնագիտացված կիրառություններ

Չորրորդ փուլ

Ավարտական մեծ նախագիծ մյուս խմբերի ուսանողների հետ

Դասընթացի ավարտին ուսանողները
կստանան երկլեզու հավաստագրեր:

Դիմել հիմա

Հաճախ տրվող հարցեր

Եթե ցանկանում եմ սովորել և՛ AI, և՛ ML, կրկնակի՞ եմ վճարելու:

Ոչ, ծրագրում առաջարկվող երկու մասնագիտացումները կարող եք ընտրել միաժամանակ` վճարելով մեկ ամսավճար: Այնուամենայնիվ, եթե ընտրել եք միայն մեկը, ապա մյուս դասընթացի վիդեոդասերին ևս կստանաք հասանելիություն:

Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:

Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 79,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ են որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:

Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, նախընտրական փուլում հնարավոր է մասնակցեք տրամաբանական թեստի:

Գրանցվելուց հետո ի՞նչ փուլեր են սպասվում, արդյո՞ք պետք է մասնակցեմ ընդունելության քննության:

Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնելուց մի քանի օր հետո Դուք ստանում եք նամակ-հրավեր՝ մասնակցելու հարցազրույցի, որից հետո դառնում եք Ակադեմիայի ուսանող և մասնակցում դասերին:

Արդյո՞ք պետք է դասերին մասնակցեմ անձնական համակարգչով:

Անձնական համակարգիչ չունենալու դեպքում կարող եք օգտվել Ակադեմիայի համակարգիչներից:

Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:

Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը: