Ընտրի՛ր բարդ ճանապարհը

Picsart Academy-ն ինժեներական ուսումնահետազոտական կենտրոն է՝ շուկայում բարձր մրցունակություն ունեցող լավագույն ինժեներ-ծրագրավորողներին կրթելու խիզախ առաքելությամբ։

Հաջորդ ընդունելությունը

շուտով

coding bootcamp

Coding Bootcamp

Coding Bootcamp-ը բազմաթիվ ուղղվածություններով ծրագրավորման ինտենսիվ պրակտիկայի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս կենտրոնանալ գործնական հմտությունների և իրական նախագծերի իրականացման վրա։


Շաբաթական 6 օր, օրական 6 ժամ. 5+ նախագծերի իրականացում։ 7 ամիսները բաշխված են 7 տարբեր տևողության փուլերի, որոնց ընթացքում ինժեներները թաթախվում են մի շարք նախագծերում, ձեռք բերում գործնական հմտություններ, հղկում տեսական գիտելիքները և ակտիվ օգտագործում իրական աշխատանքային միջավայրում կիրառվող գործիքները։

ATLAS

Atlas կրթական մոդելն ու հատուկ ծրագիրը ստեղծվել են՝ համադրելով Ակադեմիայի կրթական հարուստ փորձը, IT աշխարհի և աշխատաշուկայի ակտիվ փոփոխություններն ու նորանոր պահանջները, AI և ML օրեցօր զարգացող հաջողությունները և սկսնակ ծրագրավորողների առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարելու բանաձևերն ու մոտեցումները։


Լավագույն ինժեներ-ծրագրավորող դառնալու համար՝ անհրաժեշտ է ջանասիրաբար և քրտնաջան աշխատել բավական երկար ժամանակ, իսկ մեր ուսանողների առաջադիմությունն ու կարիերայի հաջողությունը մեզ համար առաջնային է։ Ամբողջ ծրագրի ընթացքում, որի տևողությունը 13 ամիս է` առանց մասնագիտացման ընտրության և 18 ամիս` մասնագիտացման հետ մեկտեղ, ուսանողները յուրաքանչյուր ամիս ունենում են ընդամենը մեկ հանգստյան օր։

atlas
arrakis program

ARRAKIS

Arrakis ծրագրի նպատակը գերծանրաբեռնված ուսանողներին առավելագույնս հարմարավետ ուսումնական հարթակ տրամադրելն է։ Այստեղ չունենք ավարտելու սահմանված ժամկետներ, փոխարենը՝ ուսանողներն առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության մանրամասն յուրացնում են բոլոր անհրաժեշտ թեմաները։


Մենք պարզեցրեցինք ուսման ընթացակարգը, նվազեցրեցինք հանդիպումների քանակը, շեշտադրեցինք գործնական աշխատանքները, ինչպես նաև հնարավորություն տվեցինք մասնակցել դասերին կամ կատարել տնային հանձնարարությունները՝ օրական տրամադրելով գոնե 2 ժամ։

տեսլականը

Ակադեմիայի առաքելությունը

Picsart Academy-ի համար առաջնային է կրթել շուկայում բարձր մրցունակություն ունեցող մասնագետների` անկախ նրանց ենթամասնագիտացումից։ Մրցունակ ինժեներ-ծրագրավորողները ստանում են խորքային ինժեներական տեսական և գործնական գիտելիքներ՝ անկախ նրանից, թե մասնագիտանում են Frontend վեբ ծրագրավորման, Backend վեբ ծրագրավորման, Android հավելվածների ծրագրավորման և ցանկացած այլ ենթամասնագիտացման մեջ։

Ամենօրյա դասեր

ավելին

Անհատական խորհրդատվություն

ավելին

Ինժեներական մշակույթ

ավելին

Խիստ հետևողականություն

ավելին

Պրակտիկայի ծրագրեր

ավելին
describe the picture

Նվաճումներ և ձեռքբերումներ

Բազմաթիվ ձեռքբերումներն ու նվաճումները առանձնացնում են Picsart Academy-ն կրթական շուկայում։ Մենք, դիրքավորվելով որպես նոր սերնդի համալսարան, պարզ ենք, անկեղծ և թափանցիկ։

24+

Առարկաներ

1000+

ուսանող

describe the picture
Siemens Logo Picsart Logo AMD Logo EasyDMARC Logo FimeTech Logo Groksmith Logo
Siemens Logo Picsart Logo AMD Logo EasyDMARC Logo FimeTech Logo Groksmith Logo

Առցանց դասեր և ելույթներ

Մեր ամենասիրելի հարթակն, իհարկե, YouTube-յան ալիքն է, որտեղ ոչ միայն տեղադրում ենք ծրագրավորման դասեր և դասընթացներ, այլև կարևոր օգտակարություն ունեցող տեսահոլովակներ, որոնք լուսավորում են ֆունդամենտալ կրթության կարևորությունն ու Computer Science-ի հսկա դերը լավագույն ինժեներ-ծրագրավորողը դառնալու գործում։

Դիտել բոլորը
FOLLOW US

Ակադեմիան այլ հարթակներում

Հետևե՛ք և բաժանորդագրվե՛ք մեզ այլ հարթակներում

Հաճախակի տրվող հարցեր

Atlas-ը հատուկ ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր նոր են ցանկանում մուտք գործել IT ոլորտ։ Այն նախատեսված է և ՛սկսնակների, և ՛գիտելիքների որոշակի պաշար ունեցող դիմորդների համար։
Atlas հատուկ ծրագրի համար գործում է 3 հիմնական փաթեթ, և ուսանողը ինքն է ընտրում իրեն հարմար ժամային միջակայքը
  • Առավոտյան միջակայք 10:00-14:00 / 55.000 ՀՀ դրամ (ամսական)
  • Ցերեկային միջակայք 14:00-18:00 / 65.000 ՀՀ դրամ (ամսական)
  • Երեկոյան միջակայք 18:00-22:00 / 75.000 ՀՀ դրամ (ամսական)
Ատլաս հատուկ ծրագրի միջին տևողությունը 13-18 ամիս է։ Դասընթացը բաղկացած է 3 հիմնական մեծ փուլերից՝
  • Համակարգչային համակարգերի հիմունքներ. 6 ամիս
  • Ծրագրավորման լեզուներ, պարադիգմեր և ծրագրային ապահովման նախագծման հիմունքներ. 7 ամիս
  • Մասնագիտացումներ (Frontend Web Development, Backend Web Development, Android App Development, iOS App Development). 5 ամիս։
Այո, կարող եք մասնակցել։ Համապատասխան փուլի ավարտից հետո Ձեզ կտրվի մասնակցության սերտիֆիկատ, որտեղ հստակ կնշվեն այն դասընթացներն ու մոդուլները, որոնց Դուք մասնակցել եք։
Atlas մոդելով ուսանողներն ամեն օր մասնակցում են դասերի, իսկ դասերը բաժանված են չորս տարբեր օրերի.
  • Դասախոսության օր
  • Գործնականի օր
  • Ընթերցանության օր
  • Առաջադրանքների և նյութի ամրապնդման օր

Անհրաժեշտ է նախատեսել շաբաթական 7 օր զբաղվածություն, օրական 4 ժամ։ Ամսվա մեջ նախատեսված է 1 հանգստյան օր։

Ըստ Atlas հատուկ ծրագրի և կրթական մոդելի՝ ուսանողները չեն ստանում տնային հանձնարարություններ, այլ կատարում են բոլոր առաջադրանքներն անմիջապես Ակադեմիայում՝ կրթական և ադմինիստրատիվ թիմի վերահսկողության ներքո։ Սա իհարկե չի կանխում լրացուցիչ հանձնարարությունների տրամադրումը, որոնք ուսանողները ստանում և կատարում են ըստ ցանկության կամ լրացուցիչ ժամանակի առկայության դեպքում։
Picsart Academy-ի դասընթացների մասնակցության համար սահմանված ցանկալի տարիքային շեմը 16-ն է։ Ավելի ցածր տարիքային շեմի դեպքում՝ կախված ուսանողի գիտելիքներից, հնարավոր են որոշ բացառություններ։
Դասընթացի մասնակիցների շրջանակներում ընդգրկվելուց հետո ուսանողի և Picsart Academy-ի միջև կնքվում է ծառայությունների մատուցման համաձայնագիր, որով հստակեցվում են կողմերի իրավունքները և պարտականությունները։ Տվյալ հանմաձայնագրի հիման վրա ուսանողը կարող է ցանկացած պահի դադարեցնել մասնակցությունը՝ համաձայնագրում սահմանված դրույթներին/պայմաններին համապատասխան։
Թեպետ հիմնական դասախոսությունները հայերեն են, սակայն հանձնարարվող գրականության զգալի մասն անգլալեզու է, ուստի անգլերենի իմացությունը ընդունելության նախապայմաններից մեկն է հանդիսանում։
Picsart Academy-ի դասընթացների շրջանակներում ուսանողների ընթացիկ ներգրավվածությունը դասընթացներին որոշվում է, ինչպես փուլային, այնպես էլ ամփոփիչ թեստերի, քննությունների և հարցազրույցների արդյունքների հիման վրա։
Picsart Academy-ի կրթական մոդելի շրջանակներում իրականացվող բոլոր դասընթացների ավարտին տրամադրվում են որակավորման վկայականներ։
Ակադեմիայում գտնվելու ընթացքում ուսանողներին տրամադրվում են համակարգիչներ, որոնք հնարավոր է օգտագործել միայն Ակադեմիայի աշխատանքային սրահում։
Ընդունելության պահանջները չբավարարելը և տվյալ ընդունելության ալիքին ընդգրկված չլինելը՝ չի սահմանափակում մասնակցի հնարավորությունը ընդունելության հետագա ալիքներին դիմելու համար։