Math

Ծրագիրը հաստատված է Picsart-ի կողմից

Մաթեմաթիկայի դասընթացի ծրագիրը ներառում է՝

  • Թվային բազմություններ
  • Գծային և Քառակուսային հավասարումներ
  • Պրոգրեսիաներ
  • Ֆունկցիաներ
  • Ֆունկցիայի սահման
math
Evocabank logo

Picsart Academy-ն և Evocabank-ը միասին առաջարկում են ուսման վճարի ապառիկ մարման հատուկ պայմաններ՝ իջեցված տոկոսադրույքով

Դասընթացը ներառում է դպրոցական մաթեմատիկայի բազային հիմքերի և խորացված թեմաների համադրություն՝ կառուցված այնպես, որ ուսանողները քայլ առ քայլ յուրացնեն ամենակարևոր գաղափարները՝ սկսած թվային բազմություններից մինչև եռանկյունաչափություն և ֆունկցիաների սահման։ Ծրագիրը նախատեսված է ինչպես այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ավարտից հետո շարունակել ուսումը մեր AI ծրագրում, այնպես էլ նրանց համար, ովքեր պարզապես ուզում են ամրապնդել և զարգացնել իրենց մաթեմատիկական հմտությունները։

Այս ծրագրի ընթացքում դուք կսովորեք ոչ միայն տեսական մասը, այլև կլուծեք թեմատիկ և իրավիճակային խնդիրներ, ինչը կզարգացնի արագ մտածելու և տրամաբանական վերլուծության հմտությունները։
math

Դասընթացի 6 առավելություններ

Հաստատված ծրագիր

Դասընթացի ծրագիրը հաստատված է Picsart ընկերության կողմից:

Նկարահանվող դասեր

Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին:

Գործնական դասեր

Տեսական դասերն ուղեկցվում են գործնական հանդիպումներով:

Հարցազրույցների
նախապատրաստում

Ուսանողներին տրվում են ցուցումներ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու համար:

Անհատապես ստուգվող
տնային առաջադրանքներ:

Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից՝ համապատասխան feedback տրամադրելով:

Հագեցած աշխատանքային
տարածք

Հասանելիություն Ակադեմիայի աշխատանքային space-երին, համակարգիչներին, գրադարանին, այլ առարկաների վիդեոդասերին:

4 ամիս՝
39,000 դրամ ամսական

Առկա է նաև ապառիկ մարման հնարավորություն:

Շաբաթական 2 օր՝ օրական 2 ժամ

Դասընթացի համառոտ կառուցվածքը

Առաջին մոդուլ

Թվային բազմություններ

  • Բնական թվեր
  • Ամբողջ թվեր
  • Ռացիոնալ թվեր
  • Իռացիոնալ թվեր
  • Կրճատ բազմապատկման բանաձևեր

Երկրորդ մոդուլ

Գծային և Քառակուսային հավասարումներ

  • Գծային հավասարումներ
  • Քառակուսային հավասարումներ

Երրորդ մոդուլ

Պրոգրեսիաներ

  • Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ

Չորրորդ մոդուլ

Ֆունկցիաներ

  • Եռանկյունաչափություն
  • Եռանկյունաչափական ֆունկցիաներ
  • Հակադարձ եռանկյունաչափական ֆունկցիաներ
  • Աստիճանային, ցուցչային և լոգարիթմական ֆունկցիաներ

Հինգերորդ մոդուլ

Ֆունկցիայի սահման

  • Ֆունկցիայի սահման
  • Ածանցյալի գաղափար
  • Հայտնի ֆունկցիաների ածանցյալներ
  • Ֆունկցիայի հետազոտում ածանցյալի միջոցով

Դասընթացի ավարտին
ուսանողները կստանան երկլեզու հավաստագրեր:

Դիմել հիմա

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:

Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 39,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:

Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից:

Գրանցվելուց հետո ի՞նչ փուլեր են սպասվում, արդյո՞ք պետք է մասնակցեմ ընդունելության քննության:

Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնում եք կայքի «Դիմել հիմա» բաժնի միջոցով, ընտրում եք Ձեզ հարմար հարցազրույցի օրը և ժամը, որից հետո տվյալ ժամին մոտենում եք Ակադեմիա հարցազրույցի։

Արդյո՞ք պետք է դասերին մասնակցեմ անձնական համակարգչով:

Անձնական համակարգիչ չունենալու դեպքում կարող եք օգտվել Ակադեմիայի համակարգիչներից:

Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:

Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը: