.Net with C#

Ծրագիրը հաստատված է Picsart-ի կողմից

.NET with C# դասընթաց` Backend և Game Development ուղղվածություններով: Դասըթնացի ծրագիրը ներառում է`

  • Fundamentals
  • C# ծրագրավորման լեզու
  • Algorithms & Data Structures
  • Backend
  • Game Development (Unity)
dotnet
Evocabank logo

Picsart Academy-ն և Evocabank-ը միասին առաջարկում են ուսման վճարի ապառիկ մարման հատուկ պայմաններ՝ իջեցված տոկոսադրույքով

.NET with C# (Backend և Game Development) դասընթացի շրջանակներում, ստանալով հիմունքային կրթություն Computer Science-ից, կծանոթանաք օպերացիոն համակարգերի և ցանցերի հետ, կուսումնասիրեք C ծրագրավորման լեզվի հիմունքները և անցում կկատարեք C#-ի՝ կենտրոնանալով երկու հիմնական մասնագիտացումների վրա՝ Backend Development և Game Development:

Backend-ի մշակում: Դուք կբացահայտեք, թե ինչպես ստեղծել անվտանգ և լայնածավալ վեբ հավելվածներ: Դասընթացը ձեզ կսովորեցնի Backend-ի դիզայնի, API-ի ստեղծման, տվյալների բազաների կառավարման և Cloud Integration-ի հիմնական սկզբունքները։ Խաղերի մշակում: Դուք կհմտանաք խաղերի նախագծման մեջ՝ օգտագործելով C# ծրագրավորման լեզուն և Unity շարժիչը: Դասընթացի ավարտին կկարողանաք ստեղծել խաղեր և կիրառել Ձեր գիտելիքներն իրական աշխատանքային միջավայրում:
dotnet

Դասընթացի 9 առավելությունները

Երկու մասնագիտացում՝ մեկ
ամսավճար

Բոլոր կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս ուսանողներին ընտրել երկու մասնագիտացում մեկ վարձավճարով:

Հաստատված ծրագիր

Դասընթացի ծրագիրը հաստատված է Picsart ընկերության կողմից:

Նկարահանվող դասեր

Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին:

Գործնական դասեր

Տեսական դասերն ուղեկցվում են գործնական հանդիպումներով:

Աշխատանք իրական
նախագծերի վրա

Թիմային և անհատական նախագծեր իրական աշխատանքային միջավայրում:

Հարցազրույցների
նախապատրաստում

Ուսանողներին տրվում են ցուցումներ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու համար:

Անհատապես ստուգվող
տնային առաջադրանքներ

Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից՝ համապատասխան feedback տրամադրելով:

Հագեցած աշխատանքային
տարածք

Հասանելիություն Ակադեմիայի աշխատանքային space-երին, համակարգիչներին, գրադարանին, այլ առարկաների վիդեոդասերին:

Workshop-եր Picsart-ում

Workshop-երի պարբերաբար կազմակերպում Picsart ընկերությունում։

12 ամիս՝
65,000 դրամ ամսական

Կամ ~39,000 դրամ ամսական (24 ամիս ապառիկ մարման դեպքում)

Շաբաթական 3-6 օր՝ օրական 2 ժամ

Դասընթացի համառոտ կառուցվածքը

Առաջին փուլ

Fundamentals

  • Համակարգչային ճարտարապետության հիմունքներ
  • Օպերացիոն համակարգերի հիմունքներ
  • System Programming
  • C ծրագրավորման լեզվի ներածություն
  • Ցանցեր

Երկրորդ փուլ

Core Mastery

  • C# ծրագրավորման լեզվի ներածություն
  • Syntax և կառուցվածք
  • Հիշողության կառավարում
  • Տվյալների տեսակները և փոփոխականները
  • Ֆունկցիաներ և մեթոդներ
  • OOAD ներածություն և սկզբունքներ
  • SOLID սկզբունքներ և Design Pattern-ներ
  • .NET Ecosystem
  • .NET vs .NET Core vs .NET Framework
  • Delegate-ներ և Event-ներ
  • LINQ (Language Integrated Query)
  • Ասինխրոն ծրագրավորում
  • Generic-ներ
  • System.Collection-ներ

Երրորդ փուլ

Specialties

Backend


  • ASP.NET հիմունքներ
  • Data Access (Entity Framework Core)
  • Security (Authentication և Authorization)
  • Web API-ներ
  • Ընդլայնված ASP.NET (SignalR, Dependency Injection, Caching)
  • Microservice-ներ .NET-ի հետ
  • Կատարման օպտիմիզացում
  • Multithreading և Parallelism
  • Networking և Communication
  • Cloud Integration (Azure)

Game Dev


  • Game Engine-ների ներածություն
  • Unity Editor: Կոմպոնենտներ և գործիքներ
  • Unity Game Engine-ի հիմնական հասկացությունները
  • Ռեսուրսների ինտեգրում և օգտագործում
  • Օբյեկտ-կողմնորոշված ​​ծրագրավորում և Design Pattern-ներ
  • Unity Render Pipeline-ների ներածություն
  • Shader-ի սկզբունքները և ստեղծումը
  • Unity Particle System-ի ներածություն
  • Multiplayer խաղերի զարգացման հիմունքներ
  • Օգտագործողի տվյալների պահպանում և կառավարում
  • Ներածություն AI համակարգերին Unity-ում
  • Multiplayer մոբայլ խաղի ստեղծում

Չորրորդ փուլ

Մեծ ավարտական նախագիծ մյուս խմբերի ուսանողների հետ

Դասընթացի ավարտին ուսանողները
կստանան երկլեզու հավաստագրեր:

Դիմել հիմա

Հաճախ տրվող հարցեր

Եթե ցանկանում եմ սովորել և՛ Game Dev, և՛ Backend, կրկնակի՞ եմ վճարելու:

Ոչ, ծրագրում առաջարկվող երկու մասնագիտացումները կարող եք ընտրել միաժամանակ` վճարելով մեկ ամսավճար: Այնուամենայնիվ, եթե ընտրել եք միայն մեկը, ապա մյուս դասընթացի վիդեոդասերին ևս կստանաք հասանելիություն:

Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:

Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 65,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ են որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:

Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ հասկացությունների հիմնական ըմբռնումը կարող է օգտակար լինել:

Գրանցվելուց հետո ի՞նչ փուլեր են սպասվում, արդյո՞ք պետք է մասնակցեմ ընդունելության քննության:

Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնելուց մի քանի օր հետո Դուք ստանում եք նամակ-հրավեր՝ մասնակցելու հարցազրույցի, որից հետո դառնում եք Ակադեմիայի ուսանող և մասնակցում դասերին:

Արդյո՞ք պետք է դասերին մասնակցեմ անձնական համակարգչով:

Անձնական համակարգիչ չունենալու դեպքում կարող եք օգտվել Ակադեմիայի համակարգիչներից:

Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:

Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը: