Graphic Design Level Up

Ծրագիրը հաստատված է Picsart-ի կողմից

Graphic Design: Level Up դասընթացն իր մեջ ներառում է՝

  • Դիզայն մտածողություն
  • Graphic Design-ի հիմունքներ (Advanced)
  • Soft Skill-երի զարգացում
  • Գործնական աշխատանքներ
UI-UX courses
Evocabank logo

Picsart Academy-ն և Evocabank-ը միասին առաջարկում են ուսման վճարի ապառիկ մարման հատուկ պայմաններ՝ իջեցված տոկոսադրույքով

Graphic Design: Level Up դասընթացի ընթացքում դուք կխորացնեք Ձեր դիզայն մտածողության և խնդիրների լուծման գիտելիքները: Այն ներառում է ոչ միայն տեսական նյութեր, այլև գործնական աշխատանքներ, թիմային նախագծեր, workshop-եր և մասնագիտական հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Դասընթացի ընթացքում կաշխատեք առնվազն երկու իրական նախագծի վրա։

Մասնակցության համար անհրաժեշտ է տիրապետել գրաֆիկ դիզայնի հիմունքներին, Adobe Illustrator/Photoshop, Figma ծրագրերին և ունենալ պորտֆոլիո։ Ընդունելությունը կատարվելու է չորս փուլով՝ ճանաչողական հարցազրույց, նախնական մասնակիցների ընտրություն, առաջադրանքի կատարում և տեխնիկական հարցազրույց։

Դասընթացի 9 առավելություններ

Vibe Coding

Դուք կսովորեք AI-ի միջոցով կոդի ճիշտ գեներացման հմտությունները:

Հաստատված ծրագիր

Դասընթացի ծրագիրը հաստատված է Picsart ընկերության կողմից:

Նկարահանվող դասեր

Յուրաքանչյուր դաս տեսաձայնագրվում և տրամադրվում է ուսանողին:

Գործնական դասեր

Տեսական դասերն ուղեկցվում են գործնական հանդիպումներով:

Աշխատանք իրական
նախագծերի վրա

Դասընթացի ընթացքում ուսանողները կաշխատեն առնվազն երկու իրական նախագծի վրա։

Հարցազրույցների
նախապատրաստում

Ուսանողներին տրվում են ցուցումներ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու համար:

Անհատապես ստուգվող
տնային առաջադրանքներ:

Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից՝ համապատասխան feedback տրամադրելով:

Հագեցած աշխատանքային
տարածք

Հասանելիություն Ակադեմիայի աշխատանքային space-երին, համակարգիչներին, գրադարանին, այլ առարկաների վիդեոդասերին:

Workshop-եր Picsart-ում

Workshop-երի պարբերաբար կազմակերպում Picsart ընկերությունում։

4 ամիս՝
69,000 դրամ ամսական

Կամ ~14,000 դրամ ամսական (24 ամիս ապառիկ մարման դեպքում)

Շաբաթական 2 օր՝ օրական 2 ժամ

Դասընթացի համառոտ կառուցվածքը

Առաջին փուլ

  • Անձնական նպատակների սահմանում
  • Graphic Design-ի հիմունքներ (Advanced)
  • Storytelling-ի կարևորությունը
  • Դիզայնի և արվեստի տարբերությունները
  • Դիզայն մտածողություն

Երկրորդ փուլ

  • Hard Skills: կրկնօրինակման և ոգեշնչման տարբերությունները
  • Թրենդներ և մշտապես ոճային դիզայներ
  • Soft Skills: Ինչպես ընդունել և տալ Feedback
  • Աշխատանքային տարբերությունները փոքր և մեծ կազմակերպություններում

Երրորդ փուլ

  • Ինքնակրթությունը և կատարելագործումը՝ որպես դիզայներ
  • Հաճախորդների հետ աշխատանք
  • Հարցազրույցների նախապատրաստում

Դասընթացի ավարտին
ուսանողները կստանան երկլեզու հավաստագրեր:

Դիմել հիմա

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:

Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 69,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ են որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:

Այո, դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ նախապայմաններին՝ տիրապետել Graphic Design-ի հիմունքներին, տիրապետել Adobe Illustrator/Photoshop և Figma ծրագրերին, ունենալ պորտֆոլիո և աշխատանքային փորձ։

Գրանցվելուց հետո ի՞նչ փուլեր են սպասվում, արդյո՞ք պետք է մասնակցեմ ընդունելության քննության:

Ընդունելությունն անցնում է հետևյալ փուլերով, նախ՝ ճանաչողական/տեխնիկական հարցազրույց, որի արդյունքում ընտրվում են որոշ մասնակիցներ։ Այնուհետև նրանց ուղարկվում է առաջադրանք, և հաջող կատարման դեպքում դիմորդը դառնում է Ակադեմիայի ուսանող։

Արդյո՞ք պետք է դասերին մասնակցեմ անձնական համակարգչով:

Անձնական համակարգիչ չունենալու դեպքում կարող եք օգտվել Ակադեմիայի համակարգիչներից:

Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:

Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը: